Ադրբեջանի բարձր մակարդակը թույլ չի տալիս ԵԱՀԿ-ի հետ շփվել այս կարգավիճակով. Ալի Հուսեյնով

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալի Հուսեյնովը apa.az լրատվական ծառայության հետ զրույցում նշել է.« Ես լիովին կողմ եմ ԵԱՀԿ գրասենայկի կարգավիճակի փոփոխությանը Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակը թույլ չի տալիս Ադրբեջանին համագործակցել ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների այդ մակարդակում: Ներկայիս Ադրբեջանի զարգացվածության բարձր մակարդակը պետք է ստիպի ԵԱՀԿ-ին՝ փոխելու Բաքվի նկատմամբ վերաբերմունքը»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ կարգավիճակի փոփոխության հարցը բարձրացվեց այն բանից հետո, երբ այդ կառույցը խստորեն քննադատեց Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, քաղաքական ազատությունների սահմանփակումները և ժողովրդավարության ցածր մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում