Սերխիո Ռամոսը կարող է դավաճանել Ռեալին՝ տեղափոխվելով Բարսելոնա

«Բարսելոնան» շարունակում է նոր պաշտպանի որոնումները, ով պետք է կենտրոնում խաղա Խերարդ Պիկեի հետ։

Ինչպես պնդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիների ամենացանկալի ձեռքբերումների թվում է նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։

Այս պահին Ռամոսի տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն ընթանում, սակայն «Բարսելոնան» մեծ ուշադրությամբ հետևում է իսպանացի ֆուտբոլիստի և «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև լարված հարաբերությունների ընթացքին։ Խոսվում է այն մասին, որ եթե Մոուրինյոն մնա «Ռեալում», ապա Ռամոսը կարող է հեռանալ ակումբից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում