Հայտնաբերվել են մոլորված ադրբեջանցու դիակի բեկորները

Ապրիլի 2-ին հայ-արդեջանական սահմանի մոտակայքում կորած Ղազախի բնակիչ Սաբիր Քերիմովի դին հայտնաբերվել է:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Քերիմովի ազգականը՝ Մաթլաբ Մուսթաֆաև։ Նրա խոսքերով՝ դիակը հայտնաբերվել է առավոտյան՝ ճակատի մոտ գտնվող անտառում։ Ականի վրա պայթած Քերիմովի մարմինը կտոր կտոր է եղել։

Դին դեռևս չեն վերցրել այդ տարածքից։ Մուսթաֆաևի խոսքերով, երբ դատախազության աշխատակիցները կզննեն դեպքի վայրը, մարմինը կփոխանցվի ընտանիքին։

Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ, 1967թ.-ին ծնված Սաբիր Քերիմովը ապրիլի 2-ին գնացել էր բանջար հավաքելու և կորել էր անտառում։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ նա մոլորվել է, հատել Հայաստանի սահմանը, ինչը հերքվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում