Թբիլիսիի օդանավակայանի մոտ պայթունավտանգ իրավիճակ է

Թբիլիսիի օդանավակայանի մոտակայքում դիզելային վառելիքով բեռնված մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեին։

Գեորգաձեի խոքերով՝ վթարի հետևանքով 240 տոննա նավթային արտադրանք թափվել է բնակելի տներից 200-300 մետր հեռավորության վրա։

«Պայթյունի վտանգը դեռ պահպանվում է։ Ձեռնարկվում են բոլոր քայլերը վթարի վայրը տեղայնացնելու և վթարի հետևանքները վերացնելու համար»,-ասել է Գիորգաձեն։

Վթարի պատճառները ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում