Իրանը սպառնում է Արևմուտքին

Եթե Արևմուտքը պաշտոնապես չճանաչի Իրանի՝ միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը, ապա Թեհրանը դուրս կգա «միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից (NPT): Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:

Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Ահմադինեժադը ևս անդրադարձել է այս խնդրին և նշել, որ «Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ չի հրաժարվում իր սկզբունքներից և գաղափարներից Արևմուտքի ճնշման ներքո» ։

Իրանի նախագահը նաև նշել է, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է համերաշխ լինեն, որպեսզի կարողանան դիմակայել ճնշմանը։
Ահմադինեժադը նշել է, որ թշնամին պատժամիջոցներ կիրառելով պարզապես ցանկանում է հիասթափեցնել Իրանի ժողովրդին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում