Գ. Ծառուկյանը մի բան ասում է, ուրեմն գիտի ինչ է ասում. ՀՀԿ պատգամավոր

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց իր կարծիքը, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի բան ասում է, ուրեմն գիտի ինչ է ասում:

Պատգամավորը մեկանաբանեց Գ.Ծառուկյանի նախօրեին արված հայտարարությունը, թե’ «եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք և «իր հետ են գործ ունենալու». «Ուրեմն մի բան գիտի, որ ասել է, ես ինչ իմանամ ի՞նչ նպատակով է դա ասել»,- հայտնեց Սեդրակյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք նա այդ հայտարարությունը նաև իրեն ուղղված չի դիտարկում, քանի որ բոլորովին վերջերս Մ.Սեդրակյանը հայտարարել էր’ «Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա»:
ՀՀԿ- պատգամավորը պատասխանեց. «Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարա ուզի ու ասի… Մեկ անգամ ասել եմ, եկեք երկրորդ անգամ չպատասխանեմ’ արդեն ասված է»,- հետո էլ ավելացրեց, որ ինքն ուղիղ է ասում իր ասելիքը և ոլոր-մոլոր չի գնում., բացի այդ Ծառուկյանն իր ընկերն է, նրանք իրար կհասկանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում