«Wikileaks»-ը գաղտնազերծել է 1,7 միլիոն նոր փաստաթղթեր

Ապրիլի 8-ին «Wikileaks», կայքը հրապարակել է մոտ 1,7 միլիոն ամերիկյան դիվանագիտական և հետախուզական փաստաթղթեր, որոնք առնչվում են 1973 թ-ից 1976 թ-ը ընկած ժամանակահատվածին: Կայքի տնօրեն Ջուլիան Ասանժը հայտարարել է, թե հրապարակված փաստաթղթերը նախկինում անհայտ չեն եղել, դրանք բաց հասանելիություն ունեն, սակայն դժվար հասանելի են հասարակ քաղաքացիների համար: Փաստաթղթերի զգալի հատվածը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի նամակագրություններն են: Բացի այդ հրապարակված են ամերիկյան հետախուզական ծառայություների զեկուցները:

Ասանժը պարզաբանել է, թե չնայած որոշ փաստաթղթեր «գաղտնի» մակագրությամբ են, իրականում վերջին մի քանի տարիներից սկսած դրանց հետ կարելի է ծանոթանալ ԱՄՆ Ազգային արխիվում: Միաժամանակ նշվում է, թե ԱՄՆ-ում մինչ օրս արգելվում է պատճենահանել և տարածել դրանք:
Հիշեցնենք, որ Ասանժը այժմ քաղաքական ապաստան է ստացել Էկվադորի դեսպանատան տարածքում, որը չի կարող լքել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում