«Ժառանգությունը» միանշանակ ավելի քիչ ձայն կհավաքի. Ե. Բոզոյան
Նմանատիպ
«Ընտրություններում հիմնական պայքարը կգնա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այն բավականին բարդ իրավիճակում է հայտնվել»,-այս մասին այսօր հրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Վերջինս նշեց, որ մեզ սպասվում են բավականին մրցակցային ընտրություններ:
««Ժառանգության» մասին կարող եմ ասել, որ զգալիորեն կբարելավի իր դիրքերը ավագանու կազմում, բայց միանշանակ ավելի քիչ ձայն կհավաքի, քան նախագահական ընտրություններում: Հիմա պայքարին շատ այլ ուժեր էլ են միացել»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հնարավոր համագործակցությանը, քաղաքագետը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են և այդ պահանջներով նրանք ընդհանուր հայտարարի գալ չեն կարող.
«Սերժ Սարգսյանը ևս ցանկանում է գնալ կոմպրոմիսի, սակայն այդ կոմպրոմիսը չպետք է վարկաբեկի իրեն»,- ասաց Երվանդ Բոզոյանն ավելացնելով, որ պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում’ որքան: