«Դու որ կարող ես»

«Դու որ կարող ես»

Դու որ կարող ես
Աստղերի միջից
Մի փայլ իջեցնել
Մեզ ապրեցնելու,
Այլ ոչ կորցնելու:

Հոգուս տաճարում
Կանթեղ ես հյուսել
Մերթ լուսընծայող,
Մերթ ավերահողմ:

Դարձիր դեպի ինձ՝
Ապավինեմ քեզ,
Վեր հանեմ կրկին
Իմ ընկած հոգին:

Ետ դարձրու նորից
Իմ թիվ ու ժամին,
Կամքդ թող լինի
Իմ կյանքի ոգին:

Արփի ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

23.01.2016թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում