ՀԱԿ համագումարը տեղի կունենա ապրիլի 13-ին
08/04/2013 14:39
Նմանատիպ
ՀԱԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարը:
Նշենք, որ փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում որոշվել էր, որ ՀՀՇ-ն միանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը և վերանվանվում է ՝ Կանոնադրության մեջ համապատասպան փոփոխություններին համաձայն: Պետք է նաև ստեղծվի կազմկոմիտե՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարի նախապատրաստման համար: Կազմկոմիտեն ղեկավարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում