Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը»
17/08/2017 15:46
Նմանատիպ
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում են, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից:
Գայլը, մնալով դրսում, հարձակումներ էր գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում ՙփարախի մեջ՚` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում էր ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում