ԿԸՀ է դիմել երեք կազմակերպություն Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել երեք տեղական հասարակական կազմակերպությունններ: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը:
Դիտորդների հավատարմագրման համար ամենամեծ թվով հայտեր է ներկայացրել «Հարմոնիան» կազմակերպությունը’ 100 դիտորդ, ապա’ «Ընտրական համակարգեր կենտրոն»-ը’ 60, «Իրավակիրթ հասարակություն»-ը’ 50:
Դիտորդների հավատարմագրումը կիրականացվի մինչեւ ապրիլի 4-ը:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար:
Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Քարոզարշավը կավարտվի մայիսի 3-ին:
Քարոզարշավի առաջին օրն ընտրողների հետ հանդիպումներ են ունեցել ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Բարեւ Երեւան» դաշինքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում