Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին։

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լեհաստանի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առևտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում