Գ. Ծառուկյանի խոսքերը թողնենք հետագային. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասաց. «Ես ինքս՝ որպես քաղաքական գործիչ, երբեք որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք չեմ հնչեցրել, քանի որ ինձ համար կա միայն մեկ ուղղություն’ խոսել ու առաջնորդվել միայն այն փաստարկներով, որոնք գոյություն ունեն: Այնպես որ ո՞ւմ էր ուղղված Գ. Ծառուկյանի այդ խոսքը, թողնենք հետագային»:

ՀՀկ պատգամավորը նաև ավելցրեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ոչ արձագանքելու խնդիր չկա:

Սահակյանի խոսքով, չափի զգացողություն միշտ ունեցել է. «Այնպես որ թող զգոն լինեն այն մարդիկ, որոնք երբեմն այդ անձնական վիրավորանքին են անցնում, որովհետև չեմ կարծում, թե մենք երբևէ վարանել ենք նրանց պատասխան տալուց’ անկախ հայտարարության տեքստից»:

Այն հարցին, թե Երևանի ավագանու նախորդ ընտրություններն անցել են լարված մթնոլորտում, որի կիզակետում ՀՀԿ-ԲՀԿ բախումներն էին Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչ կլինի այս ընտրություններում, Հ. Սահակյանն ասաց, որ մենք պետություն ենք և պետք է ամեն ինչ իրականացնենք ու կատարենք օրենքի սահմաններում:

«Ես վստահ եմ, որ այն չարագործները, չարամիտներն ու ինքնագործունեությամբ զբաղվողները, նաև իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն ու իրավունքներ վերցնողները օրենքի շրջանակում անպայման պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Սահակյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում