ՀԱՊԿ նախագահը Հայաստանում է` մասնակցելու Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում