«Աբովյան փողոց»

Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոց –
Շուրթին անունը մեր Աբովյանի,
Զգվում է, փռվում – ծառով, ծիծաղով
Կանաչ սրտի մեջ մեր Երևանի.

Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ,
Ու սերունդներ են եկել ու անցել,
Բայց նա ինչպես հին ու առաջին սեր
Նորից ամենից թանկն է մնացել.

Տխրում է հոգին – իր գիրկն ենք գնում,
Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին
Երբ մտերմի է սիրտը որոնում
Այնտեղ ե գտնում իր որոնածին.

Ու յերբ մթնում է մեր միտքը բարի
Հայոց հինավուրց բախտի մռայլով
Մեզ սփոփում է նրա մայթերի
Կենդանությունը, աշխույժը խռով.

Ասես երակն է աշխարհի հայոց
Որ բաբախում է հավերժ կենդանի
Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ
Շուրթին – անունը մեր Աբովյանի…

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում