ԲՀԿ-ում սրվել են հարաբերությունները հների եւ նորերի միջեւ

«Հրապարակի» տեղեկություններով, բավականին սրվել են հարաբերությունները ԲՀԿ արմատական եւ ոչ արմատական, այդ թվում երիտասարդական’ Տիգրան Ուրիխանյան եւ Վահե Էնֆիաջյան թեւերի միջեւ: Նորերը պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել, հները կոչ են անում դրսեւորել չափավոր վարքագիծ. վերջիններս գտնում են, որ պետք է մասնակցել ինաուգուրացիային, նորերը, թե որքան ընդդիմադիր լինենք, այնքան արագ Րաֆֆու էլեկտորատը դեպի մեզ կքաշենք:

Ըստ նույն աղբյուրների’ օրերս հին ու նոր գվարդիայի միջեւ ծանր խոսակցություն է եղել, հներն ասել են. դուք էդպես «գազ տված գնում եք, հետեւանքների մասին մտածո՞ւմ եք, ո՞ւմ եք ուզում պադստավա անել»: Նորերը մնացել են անդրդվելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում