Ո՞վ կհաղթի այսօր. առաջնորդող
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ն այսօրվա առաջնորդողում մասնավորապես գրել է. «Այսօր կարևոր օր է Հայաստանում: Տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների երկու արձանագրում: Դրանցից մեկով արձանագրվելու և հաստատվելու է կեղծիքը, երկրորդով իրականությունը: Կեղծիքն այն է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է. ինչը կարձանագրվի այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ: Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում, իսկ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը կարձանագրվի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությամբ: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա փակ դահփճում, ոստիկանության ուժերի խստացված վերահսկողությամբ, արտասահմանից հրավիրված ոչ բարձրաստիճան հյուրերի, և կեղծիքին, ստին և անօրինականությանը նվիրված հայաստանյան «բարձր հասարակության» աոաջ: Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կկայանա Հայաստանում կեղծիքն ու սուտը մերժող, դրա դեմ ընդվզող բազմահազար մարդկանց աոաջ: Ինչ կբերի այս օրը իր հետ Հայաստանի և նրա ապագայի համար’ իսկապես անկանխատեսելի է: Բայց միայն այն, որ Սերժ Սարգսյանի աոաջին երդմնակալությունից հինգ տարի անց, այն էլ «Մարտի 1»-ի ողբերգություն տեսած ՀՀ քաղաքացին նրան չներեց ոչինչ, ամուր կանգնեց կեղծիքի ու ստի աոաջ, արդեն հրաշալի է Հայաստանի ապագայի, մեր երկրում ազատության և օրինականության հաստատման լուրջ երաշխիք: Հայաստանի բոլոր ազատ, անվախ, իրենց երկրի և երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիները այսօր կլինեն Ազատության հրապարակում: Իսկ բոլոր խոսակցությունները, թե հետո ինչ է լինելու, տվյալ դեպքում երկրորդական են, կարևորը ոչ թե հետոն է, այլ այս Օրը: Հետոն կախված է այս Օրվանից, այն բանից, թե որ երդմնակալությունն ավելի հզոր կլինի: Կհաղթի՞ կեղծիքի երդմնակալությունը, հետոն ապահովված կլինի կեղծիքով, ստով, անօրինականությամբ, դարդուցավով, արտագաղթով: Կհաղթի այս ամենը մերժող Քաղաքացին, և հետոն ապահովված կլինի նոր հեռանկարներով, երկիրը ի վերջո կթոթափի արատավոր այդ երևույթները և ՀՀ քաղաքացին ի վերջո իր իշխանությունը կհաստատի սեփական երկրում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում