Մհեր Սեդրակյան. Եթե Օսկանյանը նորմալ լիներ`կմնար, կաշխատեր
Նմանատիպ
«Դե, ի՞նչ ասեմ, ես մի քիչ հարմար չեմ գտնում Օսկանյանին… Ես աշխատել եմ որպես համայնքի ղեկավար և պատկերացնում եմ, որ համայնքի ղեկավարն ու Երևանի քաղաքապետը նախ պետք է բոլոր փողոցներին ծանոթ լինի, իմանա’որտեղ ինչ պրոբլեմ կա: Իսկ Օսկանյանն այնքանով, որքանով ոչ մի բան չգիտի, դա արդեն կլինի մեր քաղաքի կործանումը: Անկախ նրանից, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում: Ես ԲՀԿ անդրադառնալով ղեկավարին շատ եմ հարգում, ինքը իմ ընկերն է, բայց իրենց ներկայացուցիչը’որպես քաղաքապետ, ես նպատակահարմար չեմ գտնում»,-անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):
Հարցին՝ Ձեր կարծիքով’ Օսկանյանը վա՞տ նախարար է եղել, Մ.Սեդրակյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, իրենց խնդիրն է, ինձ թվում է, որ նորմալ լիներ, կմնար, կաշխատեր, էլի: Իսկ որ հանել են, դա արդեն ինչ-որ մի բան ասում է»: