Ծառուկյանի սենսացիոն որոշումը

Երեկ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայանալիք երդմնակալության
արարողությանը: Ըստ «168 ժամի»՝ շատերը Ծառուկյանի այս որոշումը համարում են սենսացիոն, համարելով, որ նա դրանով ձեռնոց է նետում իշխանությանը և Սերժ Սարգսյանին: Ոմանք համարում են, որ երդմնակալությունից հետո հնարավոր են որոշ պատասխան քայլեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մասնավորապես՝ հարկային և քրեական ճնշումների տեսքով: Բայց դրանք բացառապես անհիմն ենթադրություններ են:
Ընդդիմադիր դաշտում հավասարազոր ուժերի մրցակցությունն իշխանության համար միմիայն շահեկան է, առնվազն ԲՀԿ-ի և «Ժառանգության» առումով: Եվ եթե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում երդմնակալությանը, անարդար կլինի պահանջել, որ դա անի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այնպես որ, իշխանությունն առաջնորդվում և գործում է բացառապես արդարության, հավասարության և եղբայրության գաղափարներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում