Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ. ռու պարբերականին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:

Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը օգոստոսի 26-ին ծովն է ընկել: Պատահարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել են վարորդ Կարապետ Միքայելյանը և ղեկավար Յուրի Վեչերաձեն:

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: 17 զոհերի անվանացանկում կային Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում