Սաակաշվիլին կոտրել է ձեռքը և վիահատվել Թուրքիայում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի 7-ին Ստամբուլում ընկնել է հեծանիվի վրայից եւ կոտրել ձեռքը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Վրաստանի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց: Վրաստանի նախագահի անդմինիստրացիան միայն հայտնել էր, որ Սաակաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հեծանիվներով ամենօրյա զբոսանքի ժամանակ վնասվածք է ստացել: Կատարվածի մանրամասները պաշտոնապես հայտնի չեն նշվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Անթալիայում։

Ապրիլի 8-ի համար նախատեսված ծրագրերը չեղյալ են հայտարարվել: Սպասվում է, որ հետաձգված ծրագրերը կիրականացվեն ապրիլի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում