Իրանը ուրանի նոր հանքեր և գործարան է բացել

Իրանն ուրանի նոր հանքեր և գործարան է բացել՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված։
Երկրի իշխանությունները երեք հանքավայրերը բացել են «Սագանդ» համալիրի երկու հանքարաններում՝ Յազդ կենտրոնական նահանգի Էրդեքան քաղաքից ոչ հեռու: Այնտեղ արդյունահանվող ուրանի հանքանյութը կմշակվի ոչ հեռվում գտնվող «Շահիդ Ռեզանիժադ» համալիրում, որը նույնպես գործարկվել Է ապրիլի 9-ին: Սա Իրանում երկրորդ օբյեկտն Է, որը նախատեսված Է ուրանի խտանյութի ստացման համար Այստեղ նաև գործարան է բացվել, որը պատրաստ է տարեկան 60 տոննա ուրան արտադրել։

Անցյալ շաբաթ միջնորդ «վեցյակի» և Իրանի միջև խսլամական պետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էին տեղի ունեցել, որոնց ընթացքում, սակայն, կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում