«Ժամացույցի առջև»
30/08/2017 13:37
Նմանատիպ
Դու մեծ ես, այո,
Եվ ես` փոքր, այո.
Բայց դու նման ես այն մեծ սլաքին,
Որն իմ` ժամերը նշող սլաքի,
Ամեն մի քայլին հասնելու համար,
Վեց տասնյակ քայլ է ստիպված անում.
Նոր բան չեմ ասում,
Ոչ էլ` քեզանից ինձ գերադասում,
Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի.
Մենք ծառայում ենք նույն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանակը նույն.
Ես` դարի ժամը`
Դու… րոպեն դարի.
Իսկ մնացածը` ինչպես ուզում ես._
Մեծը դու կոչվիր,
Դու փառք վաստակիր,
Միայն, լսու՞մ ես,
Գեթ հանուն դարի,
Հանուն քո երդված մեծ գաղափարի,
Ինձ… մի’ խանգարի:
Գևորգ ԷՄԻՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում