Կիլիկիա

Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեր,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,-
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բույն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև՝
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո,
Լյառն Լիբանոն և յուր մայրեր.
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ.
Կղզի, նման չիք մեր Կիպրիա,
Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
ՈՒր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել հիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Խոսք՝ Ն. Ռուսինյանի, երաժշտություն՝ Գ Երանյանի

Կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում