Ավելի լավ է՝ Պելեն լռի. Ռոմարիո

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոմարիոն խիստ քննադատության է արժանացրել «ֆուտբոլի արքա» Պելեին։

«Պելեն հերթական անգամ հիմարություն է ասել։ Նա այն մարդկանցից մեկն է, ովքեր աղտոտում են մեր ֆուտբոլը։ Ավելի լավ կլինի, որ նա լռի, դե իսկ եթե որոշի բացել բերանը, թող գոնե ինչ-որ խելացի բան ասի», – ասել է Ռոմարիոն Panico na Band հեռուստահաղորդման եթերում։

Բանն այն է, որ աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին խորհուրդ էր տվել «Կորինտիանսը» դարձնել ազգային ընտրանում բազային ակումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում