Մարդիկ հուսալքված հեռանում էին հրապարակից` Րաֆֆի Հովհաննիսյանին անպատասխանատու անվանելով

Մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Վերջինս իր խոսքը սկսեց «Բարև Երևանով» ու շնորհակալություն հայտնեց հավաքվածներին’ ներկա գտնվելու համար:

Շարունակելով խոսքը Րաֆֆին ասաց. «Դուք մի սպասեք, որ ես ձեզ ինչ որ բան պիտի ասեմ, մենք հաղթահարել ենք ցեղասպանություն , պատերազմ, սա էլ կհաղթահարենք»:

Հովհաննիսյանը հարց ուղղեց ժողովրդին, թե արդյո՞ք պատրաստ են «Նոր Հայաստան»-ի հռչակմանը, ապա կոչ արեց, որպիսի վեր բարձրացնեն նախօրոք բաժանված ՀՀ Սահմանադրության գրքույկները, որպիսի սկսի երդնմակալության արարողությունը:

Նա ասաց, որ մինչև իր վերջին շունչը լինելու է ժողովրդի կողքին և միասին կուենան «Նոր Հայաստան»:

Ապա սկսեց երդմնակալության արարողությունը, որից հետո ժողովրդին կոչ արեց գնալ տուն և կրկին հրապարակ վերադառնալ ժամը 18:00-ին:

Հուսալքված ժողովուրդը սկսեցին ցրվել, հայհոյելով Րաֆֆի Հովհաննիսյնաին: Նրանք դժգոհում էին, որ հրապարակում կրկին ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում