Հոգնել ենք խոսքերից, մենք գործողությունների կողմնակից ենք

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված երիտասարդներին Զարուհի Փոստանջյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ, որտեղ, ըստ նրա՝ գտվում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն երիտասարդներն ասացին, թե հոգնել են խոսքերից ու իրենք կողմ են գործողություններին, իսկ գործողություններն, ըստ նրանց՝ «տեղի է ունենալու այստեղ»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ինքը գնում է Ազատության հրապարակ, իսկ ՀՀ նախագահականի դիմաց մնացողներին կոչ արեց զգույշ լինել սադրիչներից:

 

Հայտնում է` 168.am-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում