Գյումրիի քաղաքպետը փորձեց բացատրել Գ. Ծառուկյանին բացակայությունը

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցին, թե ինչու երկրում տեղի ունեցող այսպիսի կարևորագույն իրադարձությանը չի մասնակցում խորհրդարանում իր քանակով 2-րդ տեղն զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Բալասանյանը պատասխանեց. «Կարող է՞, չէ մարդը չլինել հանրապետությունում, նորմալ է: Հնարավոր է հին պայմանավորվածություններ են եղել, բիզնեսի հետ կապված շատ խնդիրներ կան»:

Լրագրողը նաև հացրեցին, թե ինչո՞ւ Գյումրին չընտրեց Սերժ Սարգսյանին, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, պետք է հասկանալ նաև ժողովրդին, որ ժողովրդի հետ կապված ունենք շատ խնդիրներ լուծելու, առաջին հերթին աշխատատեղերի հարցը, զբաղվածությունը, սոցիալական շատ խնդիրներ կան լուծելու, 1300 անօթևանների խնդիրը պետք է վերացնենք»: Բալասանյանը նշեց, որ ժողովրդի կամքն է’ ինչպես ցանկացել է, այնպես էլ ընտրություն է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում