Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանական բաժանմունքում

Ինչխպես հայտնում է «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը` այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Վերջինս գնացել է պարզելու , թե ինչ պատճառով են ձերբակալվել ակտիվիստները:

Փոստանջյանի խոսքերով` մանրամասների մասին իրենք կտեղեկացնեն ժամը 18:00-ին կայանալիք  հանրահավաքի ընթացքում:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալվածների թվում են Եղիա Ներսիսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մարիամ Սուխուդյանը և այլք: Նրանք բոլորը տարբեր ոստիկանական բաժանմունքներում են գտնվում:

Վերջինս կոչ արեց հանրությանը` բողոքի ակցիա իրականացնել ոստիկանական բաժանմունքների դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում