Րաֆֆին կգա կասի` ինչ անենք. Նիկոլ Փաշինյան

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Ազատության հրապարակում:

Առանց առաջնորդ մնացած բազմությունը հավաքվել է Փաշինյանի շուրջ և փորձում են մանրամասներ պարզել պատգամավորից: 

Ի պատասխան հավաքվածների այն խնդրանքին, որպիսի  պատգամավորը իրենց որևէ ուղություն ցույց տա, Փաշինյանն ասաց.

«Ես էլ ձեզ նման ժողովրդից եմ և եկել եմ իմ քվեն պաշտպանելու: Դուք ունեք օրինական ընտրված նախագահ, և դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինքը կգա, կասի’ ինչ կանեք, ոնց կանեք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում