Նիկոլ Փաշինյան. «Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում»

«Վիճակը իսկապես տարօրինակ է: Ես այդպիսի դեպք չեմ հիշում, որպեսզի ժողովուրդը ցանկանա գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ Ոստիկանությունը վահաններով խանգարի»: Այս մասին «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: «Ես տեսնում եմ, որ այնտեղ «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչները ինչ-որ բաներ են բանակցում: Ես այստեղ եմ իմ ընտանիքի հետ միասին և սպասում եմ որոշման», – ասել է Նիկոլ Փաշինայնը:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյան-Վովա Գասպարյան բանակցությունները, որոնց արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ժողովրդի երդը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակել Մոսկովյան և Սարյան փողոցներով: Այս պահին հավաքված բազմությունն ապակողմնորոշված է: Մարդկանց մի մասը կանգնած է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, իսկ մյուսը` վերոնշյալ երթուղով շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում