Բաղրամյանը դեռ փակ է. ցուցարարները չեն ենթարկվում ժառանգականներին և ոստիկաններին

Բաղրամյան պողոտան  դեռ փակ է:Պողոտայում երթևեկություն չի իրականանում, քանի որ ցուցարարները չեն հեռանում այնտեղից:

Չնայած այն բանի, որ թե՛ ժառանգականները, և թե՛ ոստիկանները ցուցարարներին հորդորում են ազատել պողոտոն, միևնույն է,  երթի մասնակիցները չեն ենթարկվում ու մնում են տեղում:

Նշենք, որ  «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հավաքվածներին կոչ է անում կրկին գնալ Ազատության հրապարակ, սակայն նրա խոսքը եւս հաշվի չի առնվում:

Լուսանկարը Panarmenian.net-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում