Վլադիմիր Գասպարյանը կրկին եկավ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ

Քիչ առաջ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրկին այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված մարդկանց հետ միասին փորձում է համոզել ոստիկաններին բացել ճանապարհը և կրկին գնալ Ծիծեռնակաբերդ:

Կարճ ժամանակով առանձնանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ ոստիկանները կբացեն ճանապարհը, որպեսզի քաղաքացիները գնան Ծիծեռնակաբերդ, այնուհետև նույն ճանապարհով վերադառնան «Ազատության» հրապարակ: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնցե Ոստիկանապետից և բարի գիշեր մաղթեց նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում