ՀՀ-ում փող կա՞, որ կեղտոտ էլ լինի
Նմանատիպ
«Մենք պետք է հասկանանք, որ ուժեղ նախագահը մեծ վստահություն է վայելում արտասահմանյան ղեկավարության կողմից: Ո՞վ կուզենա թույլ նախագահ լինի: Ինչքան մեր նախագահը ուժեղ լինի, իր շուրջ համախմբվենք, այնքան լավ կլինի»,- երեկ Մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի խոսքերն է մեջբերում «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի աղմկալից հրապարակումները ՀՀ-ից կեղտոտ փողերը Ռուսաստան տանելու, Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքների մասին, Ա.Աբրահամյանը պատասխանեց, թե չեղած բաներ ասել մարդիկ շատ են սիրում:
«Կա օրենք, իրավաբանական մարմինների գործն է, գուցե դա պրովոկացիա է, ախր Հայաստնում փող էլ չկա: Մենք բոլորս պետք է ասենք, Հայաստանում չկա այդպիսի բան, ի՞նչ կեղտոտ փողեր»,- ասաց Ա.Աբրահամյանը»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում