Րաֆֆի Հովհաննիսյանն աշխատում է իշխանությունների օգտին

«Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերը հիմարություն են եւ ունեն մեկ նպատակ՝ հիասթափեցնել ժողովրդին»,- նման կարծիք է հայտնել երեկ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, որի խոսքերն է մեջբերում «Հայոց աշխարհ» թերթը:

««Ես այստեղ պայքար չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ միայն հիմարություն։ Ի՞նչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա աշխատում է իշխանությունների օգտին եւ առանց այն էլ ոչ ամուր հիմքերի վրա գտնվող ժաղովրդին մղում է դեպի հիասթափություն»,- հայտարարել է նա», գրում է «Հայոց աշխարհը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում