Երեկ մետրոյի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում չեն կանգնել

Երեկ առավոտվանից Երևանի մետրոպոլիտենի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չէին անում: Ակնհայտ է, որ այդ կանգառում գնացքների կանգառը չի թույլատրվել’ մարդկանց մուտքը դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա խոչընդոտելու համար: Սակայն մետրոպոլիտենից «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, շատ լուրջ տոնով ասել են, որ դրա պատճառը տեխնիկական է: Իսկ երբ կվերացվի այդ «տեխնիկական պատճառը» հարցին նույնքան լուրջ տոնով պատասխանել են’ վաղը տեխնիկական պատճառները կվերացվեն: Այն, որ մետրոյի այդ կանգառը փակ է եղել տեխնիկական պատճառներով, նույնքանով է համապատասխանում իրականությանը, որքան այն, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում հաղթել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում