Ծառուկյանի «ինադու»

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՀՀ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ տարավ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը: Ըստ պաշտոնական մեկնաբանության’ Ա. Պետրոսյանին է այս գործը վստահվել, քանի որ նա ՍԴ միակ կին անդամն է: Քաղաքական շրջանակները, սակայն, համոզված են, որ այստեղ կա նաև մեկ այլ ենթատեքստ. Արևիկ Պետրոսյանը նախկինում ԲՀԿ-ական էր, Աժ փոխնախագահը: Սակայն հենց ԲՀԿ ճնշմամբ նա հրաժարական տվեց, որոշ ժամանակ անց դարձավ ՍԴ անդամ’ դադարեցնելով իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Եվ ահա շատերը համոզված են, որ իշխանությունները, իմանալով որ երդմնակալությանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմով չի մասնակցելու, հենց Արևիկ Պետրոս-յանին են գործուղել’ նրա «ինադու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում