Միջազգային ԶԼՄ-ները’ ապրիլի 9-ին մասին

Միջազգային մի շարք պարբերականներ անդրադրաձել են ՀՀ նախագահի երդմնակալության օրվան և դրան հաջորդած զարգացումներին:

«The Telegraph», «Herald Tribune», «Euronews», «Eurasianet», «ABC», «Charlotte Observer», «NECN», «Washington Examiner», «Monterey Herald» պարբերականներն անդրադրաձել են նախագահի երդմնակալության միջոցառումներին, միաժամանակ նշել, որ դրան զուգահեռ մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվել:

Պարբերականները հիշեցնում են, որ փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահը ստացել է ձայների 59 տոկոսը: Սակայն ծագումով ամերիկահայ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանը ստացել է ձայների 37 տոկոսը: Նա հայտարարել էր, որ ընտրությունները կեղծվել էին, անգամ հացադուլ հայտարարել և բողոքի ակցիաներ անցկացրել’ կոչ անելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Այս մասին հայտնում է panorama.am-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում