Եթե ժողովուրդը ցանկանա Րաֆֆին կգնա Պուտինի մոտ

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան կգնա Մոսկվա, կհանդիպի Վլադիմիր Պուտինին և կբերի հայ ժողովրդի հաղթանակը:

Tert.am ի պատասխան հարցի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնե՞լ է Մոսկվա, Անահիտ Բախշյանն ասաց, որ ոչ:

Նույն հարցին պատասխանելով, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը ևս հայտնեց, որ իր տեղեկություններով Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է և ավելացրեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ «եթե ժողովուրդը» ցանկանա, ինքը կգնա Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում