Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով 261 գրանցված դիտորդ կա

ԿԸՀ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցնելու համար այս պահին կա գրանցված 6 հասարակական կազմակերպություն:

Դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ունեցող ՀԿ-ները գրանցվելու համար ժամանակ ունեն մինչև ապրիլի 25-ը:

Առավել մեծ թվով դիտորդներ այս պահին ներկայացվածների թվում ունի «Հարմոնիա» ՀԿ-ն, այն ընտրություններին կմասնակցի 100 դիտորդով: 60 մասնակցով ընտրությունները կդիտարկի «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն, 50 դիտորդով’ «Իրավակիրթ հասարակություն» ՀԿ-ն, 35 դիտորդով’ «Երիտասարդական ակումբների դաշնություն», 7 դիտորդով’ «Ունիսոն» ՀԿ-ն, 9 դիտորդով’ «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության ակումբ» ՀԿ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում