Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
Նմանատիպ
Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ,արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակիհանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակգործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակինուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել էգործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսականփոխգործակցության ընդլայնման համար։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելությանհամար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնելհամագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակըհենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։
Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերություններիընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեց ինիրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, և այլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության,այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքիհամար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչելեն Հայոց Ցեղասպանությունը:
Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտությանլուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվողջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որին հետևեց համատեղ մամուլի ասուլիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում