Գվատեմալան ճանաչել է Պաղեստինի ինքնավարությունը

Գվատեմալան դարձավ աշխարհի 130-րդ երկիրը, որը ճանաչել է Պաղեստինի ինքնիշխանությունը: Ապրիլի 10-ին տարածված, Գվատեմալայի նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ դրանով նրանք փորձել են նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը:

«Գվատեմալան որոշել է միանալ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների մեծամասնությանը եւ ճանաչել ինքնիշխան եւ անկախ Պաղեստինը»,-ասված է փաստաթղթում:

Գվատեմալայի իշխանությունները հույս ունեն, որ մոտ ժամանակներս պաղեստինա-իսրայելական կարգավորման բանակցություններին նոր խթան կտրվի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Մեր որոշումը ոչ մի դեպքում չպետք է խախտի Իսրայելի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում