Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է, որ եղել են կազմակերպչական բացթողումներ. Նիկոլ Փաշինյան

Ես սկզբից մինչև վերջ եղել եմ իրադարձությունների կիզակետում և իմ ներկայությամբ արձանագրել եմ, որ ինձ համար Սերժ Սարգսյան անունով նախագահ չի եղել, չկա եւ չի լինի:

Այս մասին այսօր լրոգրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ապրիլի 9-ին որեւէ անկառավարելի բան տեղի չի ունեցել եւ անպատասխանատվության դրսեւորում չի եղել: 

Ըստ Փաշինյանի` ՀՀ քաղաքացիներն ունեն բավարար կամք իրենց սահմանադրական իրավունքները վերականգնելու համար:

«Բողոքի ակցիայում կազմակերպչական խնդիրների համար պատասխանատու է հավաքների կազմակերպիչը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կեսգիշերին ընդունել է, որ եղել են որոշ կազմակերպչական բացթողումներ»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում