Նախկին առաջնորդները թաքնվում էին ժողովրդի կամ իրենց սև պատերի ետևում. Արմեն Մարտիրոսյան

Այսօր Ազատություն ռադիոկայանի հյուրը Ժառանգություն խմբակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանն է:
Վերջինս անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, որի ընացքում բախում էր տեղի ունեցել իր և ոստիկանների միջև` ասաց.

«Ոստիկանները նման են այն մարդկանց , ովքեր ինչ որ խնդիրներ ունեն ընտանիքում և հիմա  քաղաքացիների վրա հարձակումներով փորձում են լուծել այդ ներքին խնդիրները:Ամենայն հավականությամբ` նարանք ոստիկանի համազգեստի շուքի տակ, բռնություն են իրականացնում»,-ասաց Ա. Մարտիրոսյանը :
Ներկայացնելով մանրամասները Մարտիրոսյանն ասաց.
«Ես շարունակում էի երթը և զգացի, որ իմ թիկունքում ձայներ ուժեղացան. հասկացա, որ իմ թիկունքում ինչ որ  բան է կատարվում: Երեխայիս հրմշտում էին, ես պարտավոր էի պաշտպանել իմ ընտանիքը ու թե ինչ կլիներ դրանից հետո ինձ չէր հետաքրքրում»:

Նա նաև հավելեց, որ իրեն չի հետաքրքրում այն փաստը, թե ովքեր կքննադատեն իր այդ արարքը:

Անդրադառնալով այն փաստին, որ միջադեպից հետո ևս օրենք է խախտել և քայլել ճանապարհի երթևեկելի հատվածով` Մարտիրոսյանը նշեց.
«Ես իրավունք ունեմ որոշակի քաղաքական խոչընդոտներ հարուցել, բայց մինչ այդ չեմ արել»:

Ոստիկանների պահվածքն ու իմ պահվածքն ադեկվատ չէին հավելեց նա:«Մինչ այդ ոստիկաներից մեկը վահան էր գցել ես կարող էի դա օգտագործել, բայց չարեցի  ու փոխանցեի ոստիկանին»:

«Ինչ վերաբերվում է Րաֆֆի հովհաննիսյանին ապա ասեմ, որ նրա նման առաջնորդ ես դեռ չեմ տեսել: Րաֆֆին իր վրա և իր ընտանիքի վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը ուդուրս եկավ առաջին գիծ: Իսկ մենք գիտենք, որ շատ առաջնորդներ մինչ Րաֆֆին` թաքնվել են ժողովրդի կամ իրենց սև պատերի ետևում»,- նշեց Արամ Մարտիրոսյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում