Տարօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում. Նիկոլ Փաշինյան
10/04/2013 16:04
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ այցին Ծիծեռնակաբերդ’ ասաց, որ իր համար, առհասարակ, տարօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում:
Ինչ վերաբերվում է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի այն ասածին, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորիս աչքի առջեւ քաղաքական ինքնասպանություն գործեց, Փաշինյանը նշեց. «Ես չեմ ուզում որեւէ դատավճիռ, մահախոսական եւ այլ կարգի ժանրում հանդես գալ եւ ավելի շատ կնախընտրեմ արտահայտել կոնկրետ դիրքորոշում, ինչն էլ արել եմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում