Րաֆֆի Հովհաննիսյանը հոգևորական չէ, որ մեղքերի թողություն տա. Վ. Դևրիկյան

Այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց երեկ «Նոր Հայաստանի» երդմնակալության ժամանակ հնչեցրած հետևյալ մտքին՝ «Հանուն հավատքի ու հանրապետության, ես ՝ ՀՀ քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ և հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին»:

«Սա նշանակում է քաղաքացիական անհնազանդությու՞ն, իսկ հետագա քայլերն ինչպե՞ս են լինելու: Ես տեսա, որ ահագին մարդ այդ երդման խոսքերը կրկնեց: Մի երկու ամիս անցնի նրանք էս իշխանություններին չե՞ն ճանաչելու, իրենց վիճակը ոնց է լինելու, ոնց են պետության մեջ հարաբերվելու: Եթե ճանաչեն, դուրս է գալիս երդմնազա՞նց են լինում: Ակամա չի կարելի մարդկանց էդ վիճակի մեջ ներքաշել»,- ասաց Դևրիկյանը:

Դևրիկյանը իր խոսքի մեջ նաև ավելացրեց, որ ճիշտ է Րաֆֆի Հովհաննիսյանը հոգևորական չէ, որ մեղքերի թողություն տա:

Շարունակելով միտքը, Վարդան Դևրիկյանը ասաց, որ այն մարդը, ով հավատարիմ մնա երդմանը, բարդությունների մեջ է հայտնվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում