«Հեղափոխության ժամ» ոչ ոք չի նշանակել.Ստյոպա Սաֆարյանը

«Երեւանի կենտրոնը նմանվել էր կոնցլագերի, անցորդներն անգամ զրկված էին փողոցն անցնելու հնարավորությունից»,-Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտոյում տեղի ունեցած բախումներին ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը’ հավելելով, որ ապրիլի 9-ին նախատեսված միջոցառումներում փոփոխություններ տեղի ունեցան:

«Նախատեսված էին երդմնակալություն, մշակութային միջոցառումներ, հանրահավաք, ապա՝ երթ»,- ավելացրեց Ս. Սաֆարյանն ու նշեց, որ ժամը 6-ի հանրահավաքն էլ տեղի չունեցավ, քանի որ ժողովուրդը հանրահավաք չէր ուզում:

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով’  Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին չի թողել Բաղրամյան պողոտայում, ուղղակի մի հատվածը չի լսել նրա հայտարարությունը, մի հատվածն էլ ցանկացել է մնալ այդտեղ։

Նրա խոսքով’ ոչ ոք ապրիլի 9-ը հեղաշրջման կամ Բաղրամյան 26-ը գրավելու օր չէր հռչակել, «հեղափոխության ժամ» ոչ ոք չի նշանակել:

«Ժողովրդի մեջ տարբեր սադրիչներ կային, որոնք արյուն թափելու կոչեր էին անում, նրանցից ոմանք նույնիսկ հարբած էին,- նշեց Ս. Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ այցելելուն, ապա, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ է գնացել Ծիծեռնակաբերդ, իսկ Վլադիմիր Գասպարյանն ուղեկցել է նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում