Բաժնված սրտեր

Բաժնված սրտեր

Հևքոտ շունչեր կու գան ման,
Ու հըրճվանքով կը ժըպտինք.
Կերկնեն կապույտ մաննըման
Բիլ ծովն անհուն ու երկինք:

Եվ բուրումներ կու գան ման,
Ոգևորում մը հեշտին
Արբշըռանքվ մը հուզման
Կամոքե վերը վըշտին:

Հոգիս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Սիրտըս քընար մէ անքուն
Որուն երգեր ցավ չունին:

Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում