Խոցված շունչ. Միսաք Մեծարենց

Խոցված շունչ. Միսաք Մեծարենց

Հայկական պոեզիայի ռոմանտիկան շատերի մոտ արտահայտվում է Տերյանի կամ Սևակի ստեղծագործություններում: Մեկի մոտ աշնանային մառախուղն է ոստայն հյուսել սրտի վրա, մյուսի սերը տարբեր է ու շատերինը: Իսկ ահա Մեծարենցը հայերի մեծամասնության մոտ մնաց այն բանաստեղծը , որն անհասկանալի էր: .

Մեծարենցին ընթերցելիս նկատում ես, որ պատանեկական սերդ արտահայտելու համար քեզ ոչ Տերյանը կօգնի, ոչ էլ Սևակը: Մեծարենցը առաջին սիրո շունչն է երգում. անկեղծ, հավանաբար մանկամիտ ու երբեք չմոռացվող: Նա սիրում է կյանքը, չի ուզում թողնել այն:

Ամենահայտնի բանաստեղծությունները ծնվել են այն ժամանակ, երբ նա թոքախտով էր տառապում: «Պատահաբար» դանակահարված թոքը բանաստեղծի համար ճակատագրական էր լինելու: Գիտակցելը, որ վախճանդ մոտ է միառժամանակ մեջդ ապրելու անհագ ցանկություն կծնի: Մեծարենցը երգում էր Արևը, այն Արևը, որի երկարաժամկետ ջերմությունը նրան ամեն պահի ցավ էր պատճառում հիվանդության հետևանքով: 

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
որ վաղուց երազված համբույրի մը պես,
իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
մառախլապատ Երկունքիս մեջ`
ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։

«Աշնանային հեծություններ»-ը նրա վերջին բանաստեղծություններից է:

Իրիկուններն ես կը խոկամ,
ամայության երգը կացնի
պատուհանիս երբ առջևեն,
անկապ ձայներ զիս կը թովեն,
հոգվույս մեջեն մերթ Աշունի
կանցնի հանկարծ ուրուն տարտամ:
Գիշերն համբուն ես կերազեմ
ցավը կյանքի Աշուններուն,
ու շամբուշ հովն` որ կը տանի
դեպի տամուկ խորշեր նըսեմ`
զոս տերևի տեսիլն աղփուն,
որ օդին մեջ կը տատանի:
Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
պարուտակը մըշուշներուն,
զոր գիշերվան անտես ձեռքեր
թույլ միջոցին մեջ են ձըգեր,
վըհատության պես մոլորուն`
զոր քաշած է սերն հոգվույն դեմ:
Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
մառախուղին ու հովին դեմ,
ու դաշտերուն մեջ ամայի,
ուր աչքն ահով միշտ կը նայի,
դիտել` տժգույն ու դալկադեմ
բարձունքներուն տամուկն ու վիշտ:
Հոգիս հիմակ հափրանքն ունի
սիրո խանդ ու հրայրքներուն,
ու ծաղկալից եղկ ջերմության
վայելքեն վերջ բազմաբուրյան,
կ’ուզե մշուշն այս օրորուն,
ու ցրտագին զովքն Աշունի:

Հայկական պոեզիայի ռոմանտիկան շատերի մոտ արտահայտվում է Տերյանի կամ Սևակի ստեղծագործություններում: Մեկի մոտ աշնանային մառախուղն է ոստայն հյուսել սրտի վրա, մյուսի սերը տարբեր է ու շատերինը: Իսկ ահա Մեծարենցը հայերի մեծամասնության մոտ մնաց այն բանաստեղծը , որն անհասկանալի էր արևմտահայերի համար, հետևապես ոչ կարևոր…
Մեծարենցին ընթերցելիս նկատում ես, որ պատանեկական սերդ արտահայտելու համար քեզ ո’չ Տերյանը կօգնի, ո’չ էլ Սևակը: Մեծարենցը առաջին սիրո շունչն է երգում. անկեղծ, հավանաբար մանկամիտ ու երբեք չմոռացվող: Նա սիրում է կյանքը, չի ուզում թողնել այն: Ամենահայտնի բանաստեղծությունները ծնվել են այն ժամանակ, երբ նա թոքախտով էր տառապում: <<Պատահաբար>> դանակահարված թոքը բանաստեղծի համար ճակատագրական էր լինելու: Գիտակցելը, որ վախաճանդ մոտ է միառժամանակ մեջդ ապրելու անհագ ցանկություն կծնի: Մեծարենցը երգում էր Արևը, այն Արևը, որի երկարաժամկետ ջերմությունը նրան ամեն պահի ցավ էր պատճառում հիվանդության հետևանքով:

 

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,

որ վաղուց երազված համբույրի մը պես,

իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,

շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,

մառախլապատ Երկունքիս մեջ`

ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,

շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։

 

<<Աշնանային հեծություններ>>-ը նրա վերջին բանաստեղծություններից է:

Իրիկուններն ես կը խոկամ,

ամայության երգը կ’ացնի

պատուհանիս երբ առջևեն,

անկապ ձայներ զիս կը թովեն,

հոգվույս մեջեն մերթ Աշունի

կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ:

 

Գիշերն համբուն ես կ’երազեմ

ցավը կյանքի Աշուններուն,

ու շամբուշ հովն` որ կը տանի

դեպի տամուկ խորշեր նըսեմ`

զոս տերևի տեսիլն աղփուն,

որ օդին մեջ կը տատանի:

 

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ

պարուտակը մըշուշներուն,

զոր գիշերվան անտես ձեռքեր

թույլ միջոցին մեջ են ձըգեր,

վըհատության պես մոլորուն`

զոր քաշած է սերն հոգվույն դեմ:

 

Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,

մառախուղին ու հովին դեմ,

ու դաշտերուն մեջ ամայի,

ուր աչքն ահով միշտ կը նայի,

դիտել` տժգույն ու դալկադեմ

բարձունքներուն տամուկն ու վիշտ:

 

Հոգիս հիմակ հափրանքն ունի

սիրո խանդ ու հրայրքներուն,

ու ծաղկալից եղկ ջերմության

վայելքեն վերջ բազմաբուրյան,

կ’ուզե մշուշն այս օրորուն,

ու ցրտագին զովքն Աշունի:

Սկզբնաղբըուր  M.I.M blog  

Հետևեք մեզ նաև Telegram-ում